«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Գլոբալիզմը՝ պետություններ հպատակեցնելու լավագույն միջոց

Գլոբալիզմը՝ պետություններ հպատակեցնելու լավագույն միջոց
05.03.2026 | 19:37

Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը ոչ միայն ռեսուրսների, նավթի և ուրանի հանքերին տիրանալու կռիվ է, այլև ինչ-որ առումով նաև քաղաքակրթական բախում։

Արևմուտքը ձգտում է աշխարհին պարտադրել գլոբալիզմը՝ ազգային ինքնությունից հրաժարվելու և անողնաշար դառնալու ճանապարհը, իսկ ինքը, հատկապես ԱՄՆ-ն ու Իսրայելը գնում են ազգային պետության ճանապարհով։

Գլոբալիզմը և ազգային ինքնությունից հրաժարումը լավագույն միջոցներից մեկն է պետություններին հպատակեցնելու, առանց կռվի սեփական պայմանները թելադրելու համար։ Այնպես, ինչպես հիմա անում են Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի կառավարության նկատմամբ։

Իրանը իր կառավարման համակարգով և ազգային մտածողությամբ չի ենթարկվում գլոբալիզմին և տարեցտարի ավելի ու ավելի է դառնում ազգային պետություն։ Իրանական ժողովրդի էթնիկ տարբեր խմբերը՝ պերսերը, ազարիները, լոռերը, բախտիարները, բալուջները, գիլակները, թալիշները ավելի ու ավելի են միավորվում պարսկական ազգային ինքնության մեջ, ինչը հակասում է Արևմուտքի նպատակներին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ